Հայերենը՝ ստորև։

With the spread of the coronavirus affecting many aspects of our life, many companies encourage employees to work from home until the virus slows down. While working remotely may give the feeling of a huge comfort, it may also have side effects for your work and home life. Here are a few tips for staying productive while working from home.

1. Set a schedule
When working at home, keep a daily schedule, establish your working hours so as to structure your work-from-home day productively.

2. Dress for the job
Dress to impress even when you are working from home. This doesn’t mean you have to wear a suit every day, but dressing professionally may give a big psychological benefit and help you get into the ‘work mode’.

3. Specify goals
Create a list of primary goals to accomplish. This will give you an opportunity to evaluate your overall performance in a work-from-home environment.

4. Limit interactions with family or friends
Set ground rules with family and friends to treat you as if you’re in the office so that noise and interruptions do not distract you from focusing on work.

5. Take breaks
It’s important to schedule your breaks as you would do in the office. Take time to relax for a while and get refreshed during your break time.

6. Avoid distractions
It’s easier to get distracted when you work at home. So try to reduce distractions caused by cell phone, personal activities, and other household duties by bringing more self-discipline to manage them.

7. Create an inviting workspace
Create a designated working space that is comfortable, distraction-free, and makes working at home pleasant and enjoyable.

8. Make sure all conditions for your remote work are met
Ensure that you have all the essentials for successfully organizing your remote work. Ask your employer for what you need to make working from home comfortable and productive.

9. Be positive
Try to maintain a good mood while working remotely to keep yourself motivated, perform better, and make the most of your workday.

10. Stay connected
If you’re working from home, it’s essential to be available and stay connected with your team using online communication tools.

10 խորհուրդ հեռավար աշխատանքը հաճելի և արդյունավետ կազմակերպելու համար

Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ներկայիս իրավիճակը և մեծապես կարևորելով մեր աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, մենք խրախուսում ենք այս օրերին աշխատանքը կազմակերպել հեռավար եղանակով։ Տանից աշխատանքի հնարավորության դեպքում ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կարող եք դիտարկել տանը Ձեր ժամանակը ճիշտ տնօրինելու և աշխատանքը արդյունավետ իրականացնելու համար։

1.Պահպանեք կանոնավոր աշխատաժամեր
Կազմեք Ձեր ժամանակացույցը և աշխատանքը կազմակերպեք դրան համապատասխան։

2. Հետևեք հագուստին
Նույնիսկ տանից աշխատելու դեպքում աշխատանքային հագուստն իրականում կարող է մեծ ազդեցություն ունենալ Ձեր արդյունավետության վրա, քանի որ այն նպաստում է աշխատանքային տրամադրվածություն ստեղծելուն՝ հաղորդելով ինքնավստահություն և բարձրացնելով աշխատանքային մոտիվացիան։

3. Սահմանեք հստակ նպատակներ
Աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար փորձեք սահմանել առաջիկա բոլոր նպատակները, որոնք անհրաժեշտ է իրականացնել ըստ առաջնահերթության։

4. Թույլ մի տվեք ընտանիքի անդամներին ընդհատել աշխատանքային պրոցեսը
Հեռավար աշխատանքի դեպքում ընտանիքի անդամների հետ շփումը կարող է հաճախ շեղել ուշադրությունը աշխատանքից, ուստի փորձեք ստեղծել համապատասխան պայմաններ նման հանգամանքներում Ձեր բնականոն աշխատանքը ապահովելու համար։

5. Պլանավորեք ընդմիջումները
Հեռավար աշխատանքը հնարավորություն է տալիս տնօրինել ժամանակը ավելի ճկուն և կազմակերպել ընդմիջումներն ըստ անհրաժեշտության։

6. Նվազեցրեք շեղումները
Տանից աշխատանքին կարող են խանգարել մի շարք գործոններ, ինչպես սոցիալական ցանցերը, էլ.հաղորդագրությունները, կենցաղային գործերը։ Նման շեղումներից խուսափելու համար հարկավոր է կազմակերպվածություն և խստապահանջություն ինքներդ Ձեր նկատմամբ։

7. Ստեղծեք արդյունավետ աշխատանքային միջավայր
Փորձեք ստեղծել հարմարավետ ու տրամադրող միջավայր, որը կնպաստի աշխատանքն ավելի հաճելի ու արդյունավետ կազմակերպելուն։

8. Խնդրեք անհրաժեշտ պայմանների ապահովում գործատուից
Եթե աշխատում եք հեռավար եղանակով, խնդրեք գործատուին ապահովել աշխատանքը հարմարավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

9. Պահպանեք դրական տրամադրություն
Դրական տրամադրությունը նպաստում է ստեղծագործական ոգեշնչմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

10. Ապահովեք Ձեր հասանելիությունը
Պահպանեք մշտական հաղորդակցումն ու տեղեկատվության փոխանակումը գործընկերների հետ առցանց կամ հեռավար կապի այլ միջոցներով։