Tips on how to manage your finances effectively

Հայերենը՝ ստորև։

Managing personal finances is a vital skill that is not taught at school. Most people manage their finances serendipitously, by learning tips on the way, although developing this skill in the early stages of your independent life can be quite advantageous. Let’s explore the steps that you can take to become financially stable. 

  1. Calculate your income and expenses

The first step is to calculate your monthly or yearly income and expenses. This can be done either manually or via Excel or Google spreadsheets, or budget calculating apps. 

To do the calculation manually, start with listing all your income sources and the amounts accordingly. Next, write down all your expenses, starting with rent, utilities, insurance, and credit payment, food expenses, and finishing with discretionary expenses. Take into account that there are three broad categories of expenses: committed and fixed, or payments that you need to do every month, such as mortgage or rent payments, loans, and tuition; committed and variable, such as groceries, clothing, and maintenance spending; and discretionary, such as spending on entertainment, hobbies, traveling, gifts, and luxury items. Of course, you can divide your expenses into narrower categories. 

You can also use spreadsheets or free budget and expense calculating and tracking apps like Arca, or paid apps, such as Wallet or YNAB to make the calculation process faster and to see all your finances in one place. If you choose spreadsheets, repeat the above mentioned steps. In case of using an app, first, you create an account in the app, attach your bank and card accounts to it, and afterward list all your expenses. 

  1. Analyze your finances and make changes 

The next step is to analyze your calculations. Try to understand where the money goes and how you can manage your finances better. Naturally, your expenses should not exceed your income. If they do, then it is time to either increase your income or reduce your spending. 

To reduce unnecessary spending, evaluate your expenses, determine where you spend the most, and make changes. 

  1. Have a look at your committed expenses, and see which expense you can reduce. For example, If your house rent is too high, try finding a more affordable option. Likewise, make your long-term high-interest credit payments first as the longer the term, the more is the interest payment. 
  2. Buy wisely. Wait for a few days or even a week before making big impulsive purchases. However, sometimes it is better to spend more for reliable quality. An example of impractical purchase is buying an old car that might require significant spending on repair later. 
  3. Pay with cash. According to some studies, people are more likely to spend more when paying with a card than with cash. 
  4. Plan your shopping and groceries. Always have a list when going to the store or the mall to avoid non-essential purchases. Follow promotions and sales announcements. Also, it is more cost-effective to buy some products in bulk or large packages.
  5. Substitute costly supermarkets and brands with more budget-friendly alternatives.
  6. Plan your weekly meals and buy only the necessary products.
  7. Limit eating out at restaurants and cafes to once a week. When eating out, opt in for choosing only a main course. Not ordering drinks, appetizers, and desserts can save you money.
  8. After careful analysis, continue keeping track of your daily expenses to have those under control. 
  9. Automate your savings. Some apps, like Arca, allow you to automate the process of periodically sending a certain amount to your savings account. 
  10. Cancel subscriptions and memberships that you do not use. Surveys show that more than half of gym memberships are not used. Instead of going to the gym, other good options can be exercising indoors or outdoors, running, and biking. 

Below are some additional income sources you can explore:

  • Open a bank deposit and collect the interest over time.
  • Rent out your extra property or become an Airbnb host.
  • Invest in stock shares to collect interest and sell them when the prices rise.
  • Teach courses or organize expert webinars.
  • Monetize your social media accounts by partnering with companies and advertising products.
  • Use cashback services and referral programs to receive rewards when you refer a friend.
  • Use websites that offer coupons and coupon codes, such as offer.com, which allows you to save on purchases.
  • Use services like Inboxdollars or Cashcrate through which you can earn extra money online by taking surveys, watching videos, etc.
  1. Plan your long-term budget

Finally, the key step is planning. Nowadays, the global situation proves how important it is to plan and budget personal finances and have savings in case there is an emergency. There are numerous planning strategies to choose from. Our advice is you can try out all of them for a short period, let’s say three months, and see if that strategy works for you. 

One simple budgeting strategy is the 50/30/20 rule proposed by an American lawyer, politician, and former senator Elizabeth Warren and her daughter, Amelia Warren Tyagi in their book “All Your Worth: The Ultimate Lifetime Money Plan”. 

According to the rule:

  • Around 50% of your income should be spent on committed expenses.
  • The next 30% goes to discretionary spending.
  • The remaining 20% goes to your savings accounts, such as emergency, investment, or traveling budget accounts. 

*Tip – You can create different accounts for different saving goals to have your funds more organized. Keep your passive income in a special savings account so that you can gain high interest income over time.

Ինչպե՞ս արդյունավետ կառավարել սեփական ֆինանսները: 

Սեփական ֆինանսների կառավարումը կենսական հմտություն է, որը, սակայն, մեզ չեն դասավանդում դպրոցում: Մարդկանց մեծամասնությունն այդ հմտությունները ձեռք է բերում սեփական փորձի արդյունքում, չնայած նրան, որ կյանքի վաղ փուլերում այդ հմտության զարգացումը կարող է դիտվել որպես առավելություն: Այս հոդվածում կդիտարկենք այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել ֆինանսական կայունության հասնելու նպատակով: 

  1. Հաշվարկեք ձեր եկամուտը և ծախսերը

Նախ և առաջ հստակ սահմանեք ձեր եկամտի բոլոր աղբյուրները և համապատասխան գումարը: Ապա գրի առեք ձեր բոլոր ծախսերը, ներառյալ վարձավճարը, կոմունալ, ապահովագրական և վարկային վճարումները, սննդի ծախսը և այլն: Հաշվի առեք, որ գոյություն ունեն ծախսերի երեք հիմնական տեսակներ`

  • Պարտադիր և ֆիքսված, որոնք պետք է վճարել ամեն ամիս – ապառիկ և վարձի վճարումներ, վարկեր և ուսման վարձեր,
  • Պարտադիր և փոփոխական – սննդի, հագուստի, ընթացիկ ծախսեր,
  • Հայեցողական կամ ոչ պարտադիր – զվարճանքի, նախասիրությունների, ճանապարհորդությունների, նվերների և թանկարժեք իրերի վրա նախատեսված ծախսեր:

Ըստ ցանկության` ցուցակը կարելի է բաժանել նաև ավելի նեղ կատեգորիաների: 

Կարող եք նաև օգտագործել Excel կամ Google աղյուսակներ, կամ ֆինանսներն և ծախսերը հաշվարկող և գրանցող անվճար (Arca), կամ վճարովի հավելվածներ (Wallet, YNAB)` հաշվարկման գործընթացն ավելի արագ դարձնելու և ֆինանսների մասին տեղեկությունը մեկ վայրում պահպանելու համար։ Ստեղծեք ձեր հաշիվը հավելվածում, ավելացրեք ձեր բանկային և քարտային հաշիվները, ապա նշեք ձեր ծախսերը: 

  1. Վերլուծեք ձեր ֆինանսները և կատարեք փոփոխություններ

Փորձեք հասկանալ, թե ինչպես եք օգտագործում ձեր գումարը և ինչպես կարող եք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: Եթե ծախսերը գերազանցում են եկամուտը, ժամանակն է կամ ավելացնել եկամուտը, կամ նվազեցնել ծախսերը: 

Գումարի ավելորդ վատնումը նվազեցնելու համար գնահատեք ձեր ծախսերը, պարզեք, թե ինչի համար եք ամենաշատը գումար տալիս և կատարեք փոփոխություններ:

  1. Վերլուծեք ձեր կատարած ծախսերը և փորձեք հասկանալ, թե որ ծախսերը կարող եք նվազեցնել : Օրինակ՝ եթե ձեր տան վարձը չափազանց բարձր է, փորձեք գտնել ավելի մատչելի տարբերակ: Նմանապես, առաջին հերթին կատարեք ձեր բարձր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկային վճարումները, քանի որ որքան երկարաժամկետ է վարկը, այդքան մեծ է վճարվելիք տոկոսագումարը: 
  2. Գնումները կատարեք խելամտորեն: Սպասեք մի քանի օր կամ նույնիսկ մեկ շաբաթ, նախքան մեծ գնումներ կատարելը: Այնուամենայնիվ, երբեմն ավելի լավ է շատ գումար ծախսել հուսալի որակի համար: Օրինակ` հաճախ հին և մատչելի մեքենա ձեռք բերելու դեպքում հետագայում վերանորոգման զգալի ծախսեր կարող են առաջանալ:
  3. Վճարեք կանխիկ եղանակով: Ուսումնասիրությունների համաձայն, մարդիկ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ են ծախսում քարտով վճարելիս, քան կանխիկ գումարով:
  4. Պլանավորեք ձեր մթերային և այլ գնումները: Խանութ գնալիս միշտ ցուցակ կազմեք ոչ էական գնումներից խուսափելու համար: Հետևեք ակցիաներին և զեղչերի հայտարարություններին: Որոշ դեպքերում ավելի արդյունավետ է ապրանքատեսակները գնել մեծ փաթեթներով:
  5. Փոխարինեք թանկարժեք սուպերմարկետներն ու ապրանքանիշերը ձեր բյուջեի համար ավելի հարմարավետ այլընտրանքներով:
  6. Պլանավորեք ձեր շաբաթական սննդաբաժինը և գնեք միայն անհրաժեշտ մթերքը:
  7. Սահմանափակեք ռեստորան և սրճարան հաճախելը շաբաթը մեկ անգամով: Դրսում ուտելիս ընտրեք միայն հիմնական կերակուրը, փորձեք խնայել խմիչքների, նախուտեստների և աղանդերի վրա:
  8. Վերլուծելուց հետո շարունակեք գրի առնել և հետևել ձեր ամենօրյա ծախսերը:
  9. Ավտոմատացրեք ձեր խնայողական հաշիվը: Որոշ հավելվածներ, օրինակ` Arca-ն, թույլ են տալիս ավտոմատացնել որոշակի գումարի պարբերաբար փոխանցումը ձեր խնայողությունների հաշվին:
  10. Չեղարկեք այն բաժանորդագրումները և անդամակցությունները, որոնք չեք օգտագործում: Հարցումները ցույց են տալիս, որ մարզադահլիճային անդամակցությունների կեսից ավելին չի օգտագործվում: Մարզադահլիճ գնալու փոխարեն՝ այլ լավ տարբերակներ են տանը կամ դրսում մարզումները, վազքը և հեծանիվ վարելը:

Ստորև ներկայացնում ենք եկամտի մի քանի հավելյալ աղբյուրներ, որոնք կարող եք նկատի առնել.

  • Բացեք բանկային ավանդ և ժամանակի ընթացքում ստացեք տոկոսագումարները:
  • Ձեր սեփականություն հանդիսացող անշարժ և շարժական գույքը հանձնեք վարձակալության, կամ գրանցվեք Airbnb կարճաժամկետ վարձակալության օնլայն հարթակում որպես հյուրընկալ:
  • Կատարեք ներդրումներ արժեթղթերի շուկայում, ստացեք տոկոսագումարները և վաճառեք այդ արժեթղթերի գնաճի դեպքում:
  • Կարող եք դասավանդել կամ կազմակերպել մասնագիտական վեբինարներ:
  • Դրամայնացրեք ձեր սոցիալական մեդիա հաշիվները (Youtube, Instagram, Facebook), կազմակերպությունների հետ համագործակցության և պրոդուկտներ ու ծառայություններ գովազդելու միջոցով: 
  • Օգտվեք կանխիկացման (cashback) ծառայություններից և ուղղորդման (referral) ծրագրերից և ստացեք պարգևավճարներ ընկերներին տվյալ ծառայություն ուղղորդելու համար: 
  • Օգտագործեք  կուպոններ և կուպոնային կոդեր առաջարկող կայքեր, որոնք թույլ կտան խնայել գնումների վրա: Օրինակ` offer.com
  • Կարող եք օգտագործել նաև Inboxdollars, Cashcrate, և նման ծառայություններ, որոնք ձեզ փոքր գումար կվճարեն իրենց կայքում առաջարկվող օնլայն հարցումներին պատասխանելու, տեսահոլովակներ դիտելու և մի շարք այլ գործողությունների համար: 
  1. Պլանավորեք ձեր երկարաժամկետ բյուջեն

Սա ամենակարևոր քայլն է: Ներկայումս գլոբալ իրավիճակը փաստում է, թե որքան կարևոր է պլանավորել և նախապես կազմել անձնական ֆինանսները արտակարգ իրավիճակների դեպքում խնայողություններ ունենալու համար: Կան բազմաթիվ պլանավորման ռազմավարություններ: Խորհուրդ ենք տալիս փորձել մի քանի տարբերակ` յուրաքանչյուրը որոշակի կարճ ժամանակահատվածում, օրինակ` երեք ամսում: Դրանք փորձելուց հետո արդեն որոշեք, թե որ ստրատեգիան է աշխատում ձեր դեպքում: 

Բյուջեն նախապես կազմելու մեկ պարզ ստրատեգիա է 50/30/20 կանոնը, որը առաջարկում են ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ և նախկին սենատոր Էլիզաբեթ Ուորենը և իր դուստրը` Ամելիա Ուորեն Թյագին, իրենց “All Your Worth: The Ultimate Lifetime Money Plan” գրքում:

Ըստ այդ կանոնի` 

  1. Ձեր եկամտի շուրջ 50% -ը պետք է օգտագործվի պարտադիր ծախսերի վրա:
  2. Հաջորդ 30% -ը բաժին է ընկնում հայեցողական ծախսերին:
  3. Մնացած 20% -ը նախատեսվում է ձեր խնայողական հաշիվների համար, ինչպիսիք են արտակարգ իրավիճակների, ներդրումային կամ ճանապարհորդական բյուջեի հաշիվները:

* Խորհուրդ – Դուք կարող եք ստեղծել տարբեր հաշիվներ տարբեր խնայողական նպատակների համար` ձեր ֆինանսական միջոցներն ավելի լավ կազմակերպելու նպատակով: Հատուկ խնայողական հաշվի մեջ պահեք պասիվ եկամուտը, որպեսզի ժամանակի ընթացքում ստանաք բարձր տոկոսային եկամուտ: